«Christian Dior» նորաձևության տան կրուիզային հավաքածուի ցուցադրության ժամանակ կատուն պոդիում է բարձրացել։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Daily Sabah»-ին։
Նշվում է, որ ցուցադրությունը կայացել է մայիսի 1-ի, երեկոյան: Երբ մոդելները սկսել են պոդիում դուրս գալ, կենդանին կտրել է նրանց ճանապարհը, այնուհետև պոդիումի վրայով շարժվել է դեպի հանդիսատեսը:
Նշվում է նաև, որ համանման միջադեպ տեղի է ունեցել 2018 թվականին՝ Ստամբուլում կայացած նորաձևության «Esmod» միջազգային ցուցադրության ժամանակ, երբ կատուն քայլել է պոդիումի վրայով։
A frisky feline captures the spotlight at Christian Dior's latest show pic.twitter.com/J33oEFuVhS
— Reuters (@Reuters) May 1, 2019