NASA-ի ղեկավար Ջիմ Բրայդենսթայնը հայտարարել է, որ երկնաքարերն, այդ թվում շատ մեծ չափերի հաճախ են մոտենում երկիր մոլորակին՝ ստեղծելով ակնհայտ վտանգ մեր կյանքի համար։ Այս մասին հայտնում է «Independent»-ը։
«Խոսքն այն մասին է, որպեսզի վերջնական կետում կարողանանք պաշտպանել միակ մոլորակը, որի վրա կա կյանք, և որին մենք գիտենք, և այդ մոլորակը Երկիրն է»,-նշել է Բրայդենսթայնը։
NASA-ի ղեկավարը հայտնել է նաև, որ ԱՄՆ կառավարությունը խնդիր է դրել 140 մետրից ավելի երկնաքարերը ներառել մեկ ցանկի մեջ՝ հնարավոր բոլոր վտանգավոր օբյեկտների մոնիթորինգի ամրապնդման նպատակով։