Սիրելի լրագրողներ,
Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ:
Ասում են, լրագրությունը արվեստ է, քանզի այլոց բացատրում ես այն, ինչ ինքդ դեռ չես հասկացել։
Սա, իհարկե, կատակ:
Իսկ իրականում, առանց ձեզ չկա ազատ մարդ, ազատ հասարակություն և ազատ Հայրենիք: Վերջիվերջո` չկա քաղաքականություն:
Շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար:
Ցանկանում եմ, որ բարեհաճ և բարեխիղճ լինեք միմիայն ձեր մասնագիտական առաքելության հանդեպ:
Մնացածը` կածանցվի:
Սիրով և մշտապես ձեր կողքին: