Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Ճապոնիայի վարչապետը հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ

analitik.am

Sankei Shimbun-ի հետ զրույցում Ճապոնիայի վարչապետ Սինձի Աբեն հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել Հյուսիսայի Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ բանակցությունների համար:

Աբեն նշել է, որ հնարավոր չէ հաղթահարել Տոկիայի և Փհենյանի միջև փոխադարձ ոչ վստահելի մթնոլորտը, եթե ինքն անձամբ չհանդիպի Կիմ Չեն Ընի հետ՝ հավելելով, որ ցանկանում է վերջինիս հետ հանդիպել առանց նախապայմանների:

«Ես հույս ունեմ, որ նա առաջնորդ է, ով կարող է այնպիսի ռազմավարական և ճկուն որոշում կայացնել, որը լավը կլինի իր ազգի համար»,-ասել է Աբեն:

 

Նույն շարքից