Հասարակություն 

Մեզանով ուզում են փող աշխատել. Տաքսու վարորդները փակել են փողոցը. ժամանել է ՃՈ պետը

Այսօր՝ մայիսի 3-ին, Աբովյան-Կորյուն փողոցում տաքսու վարորդները փակել են ճանապարհը և բողոքի ակցիա են իրականացնում։

Նրանք պահանջում են, որ այդ փողոցում օրինական տարածք տրամադրեն իրենց և բեկանեն տուգանքները։

Տաքսու վարորդներից մեկը տեղեկացրեց, որ իրենց մեքենաների կայանման համար ՃՈ-ից հատկացրել են տարածք և ՃՈ փոխգնդապետ Կոստանյանը խոստացել է, որ եթե նույնիսկ այդ տարածքում կայանելու համար տուգանք կիրառվի, ապա իրենք կբեկանեն․ «Սակայն մինչ օրս Ճանապարհային ոստիկանությունը ոչ տարածք է տրամադրել և ոչ էլ բեկանել է ակտերը, մեզ խաբում են, մեզանով ուզում են փող աշխատեն»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ոստիկանները վարորդներին առաջարկել են հարցը լուծել Ճանապարհային ոստիկանությունում, սակայն պատասխան չեն ստացել․ «Այնտեղ մեզ չեն պատասխանել՝ պատճառաբանելով, որ Կոստանյանը շատ փոքր մարդ է»,- նշեցին տաքսու վարորդները։

Այս պահին դեպքի վայրում է գտնվում նաև ՃՈ պետ Եգոր Կարապետյանը, ով առաջարկում է բացել փողոցը և քննարկել հարցը: Սակայն վարորդները հրաժարվում են դա անել:

Նույն շարքից