Բարի օր Հասարակություն 

Արել եմ ու անելու եմ. Արսեն Թորոսյանը խոսեց ցուցմունք տալու մասին

analitik.am

Երբ ես ասել եմ, որ ինչ-որ մեկի դեմ ցուցմունք չեմ տվել, այդտեղ ամենաառանցքային բառը «դեմ»-ն է: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով ավելի վաղ արված իր հայտարարության մասին:

«Գործով ընթացող իրավական պրոցեսների ընթացքում ես ներգրավված եմ, և ինձ հայտնի ցանկացած տեղեկատվություն ինձ ուղղվուղ հարցերին պատասխանելիս տվել եմ: Դա չի նշանակում, որ այն ինչ-որ մեկին կողմ կամ դեմ է: Ես գործի մանրամասներին չեմ տիրապետում և չպետք է տիրապետեմ: Ավելին՝ կա նախաքննական գաղտնիք, որը չպետք է հրապարակվի: Ինչպես միշտ նշել եմ, եթե կա որևէ գործով ինձանից ստանալու ինֆորմացիա, ես պատրաստ եմ դա տրամադրել՝ կլինի դա բանավոր, թե՝ գրավոր: Արել եմ ու անելու եմ, եկեք այս հարցին այլևս չանդրադառնանք, քանի որ դա իրավական պրոցես է և իմ կարծիքը շատ քիչ է եզրակացություն անելու համար»,-ասաց նախարարը:

Հարցին, թե որպես թիմի անդամ, հավատում է արդյո՞ք Դավիթ Սանասարյանին, Թորոսյանն ասաց, որ արդեն պատասխանեց հարցին:

Նախարար Թորոսյանը նշեց, որ ինքն այն մարդը չէ, ով պետք է ասի՝ Սանասարյանն իր լիազորությունները գերազանցել է, թե ոչ:

Նույն շարքից