Այսօր՝ մայիսի 3-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Արսեն Թորոսյանը, խոսելով այն մասին, թե ինչ զգացողություններ ունի, որ գուցե իր ցուցմունքի արդյունքում է Դավիթ Սանասարյանը մեղադրյալի կարգավիճակում, նշեց, որ դրանք ենթադրություններ են, որոնց 99 տոկոսը կարող է սխալ լինել:
«Ես ենթադրություններով չեմ առաջնորդվում: Միշտ ասել եմ, որ առաջնորդվում եմ «Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է» սկզբունքով: Որպես Առողջապահության նախարար ընկերներ չունեմ»,-ասաց Թորոսյանը:
Ինչ վերաբերում է Սանասարյանի հետ հարաբերություններին, Թորոսյանը նշեց, որ հիմա էլ է մտերիմ վերջինիս հետ: