Բարի օր Հասարակություն 

Նույն ծառայողական ավտոմեքենաների մասով վարչապետ Փաշինյանը ժամանակին Հայաստանը համեմատում էր Դանիայի հետ

analitik.am

Մեր հասարակության գերակշիռ մասի մտածողությունը կոռուպցիոն է: Այսօր՝ մայիսի 3-ին, Թավշյա հեղափոխությունից հետո կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը. «Ի վերջո ընտանիք պահելու ձգտումն արդարացնում է ցանկացած ձևով ընտանիքը լավ պահելու խնդիրը: Հաջորդը՝ շքեղության ձգտումը: Ի վերջո եթե նայենք, կտեսնենք, որ եվրոպական որոշ զարգացած ու բարեկեցիկ երկրներում այսքան շքեղ ավտոմեքենա չկա, որքան՝ պատերազմող ու աղքատ Հայաստանում»:

Իշխանյանի խոսքերով, առանձին թեմա է նաև շքեղ առանձնատների հարցը. «Այդ շքեղության մտածողությունը, իմ կարծիքով, բերում է կոռուպցիայի, որովհետև մրցակցություն է լինում, թե ով ավելի լավ տուն կկառուցի՝ անկախ դրանից, թե որքանով է այն իրեն անհրաժեշտ»:

Իրավապաշտպանը նշեց, որ շատ կարևոր են կոռուպցիայաի դեմ պայքարում ինստիտուցիոնալ մոտեցումները, սակայն ինքը շատ կուզենար, որ Հայաստանի նոր իշխանությունները իրենց օրինակով՝ համեստ ապրելակերպով, օրինակ ծառայեին. «Ի վերջո օրինականացված կոռուպցիա ևս կա: Համեմատեք խնդրում եմ Սկանդինավյան երկրների պաշտոնյաների և մեր պաշտոնյաների արտոնությունները՝ ծառայողական ավտոմեքենաներ և այլն: Կարծես թե մեր հասարակության մեջ էլ ընկալում կա, որ իշխանությունները պետք է լավ ապրեն: Իշխանությունները պետք է ցույց տային, թե ինչպես կարել է արտոնություններից չօգտվել և լինել սովորական մարդիկ: Նույն ծառայողական ավտոմեքենաների մասով վարչապետ Փաշինյանը ժամանակին Հայաստանը համեմատում էր Դանիայի հետ: Բացի երեք-չորս հոգուց՝ վարչապետ, ոստիկանապետ, ԱԱԾ տնօրեն, ՊՆ նախարար, ուրիշ ո՞ւմ է պետք ծառայողական ավտոմեքենա: Եթե պետք է գործողում գնան, կարող են դիմել պետական պարկին և ստանալ մեքենա»:

Նույն շարքից