2006-07 թվականներին ինձ ու լուսահոգի Ամալյա Կոստանյանին հրավիրել էին Հ1 երիտասարդների հետ կոռուպցիայի մասին զրուցելու համար: Ես այն ժամանակ, դիմելով աղջիկներին, խնդրեցի նրանց չստիպել իրենց ամուսիններին ամեն գնով ընտանիքը լավ պահել: Այսօր՝ մայիսի 3-ին, Թավշյա հեղափոխությունից հետո կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Ես ասացի՝ վաղը-մյուս օրը կամուսնանաք, ձեզ երջանկություն եմ մաղթում, բայց խնդրում եմ՝ մի՛ ստիպեք ձեր ամուսիններին ամեն կերպ ընտանիքը լավ պահել, որովհետև այդտեղից է նաև ծնվում կոռուպցիան»,-ասաց Իշխանյանը՝ հավելելով, որ կանայք պետք է ինքնուրույն լինեն:
Իրավապաշտպանի խոսքերով, շատ մարդիկ ավանդական ընտանիք ասելով հասկանում են այն, որ կինը պետք է սպասավոր լինի, զրկված լինի աշխատելու հնարավորությունից և պահանջի ամուսնուց ամեն կերպ ընտանիք լավ պահել, ինչը կարող է հանգեցնել նրան, որ ամուսինն ունենա օրինակ սիրուհիներ, իսկ կինը նմանվի ոսկե վանդակում փակվածի, իսկ բաժանվելուց հետո էլ աշխատանք չունենա: