«Լիվերպուլի» երկրպագուները ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով որակազրկել «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսին: Ստորագրահավաքը տեղի է ունենում Change.org կայքում:
Անգլիական գրանդի երկրպագուների կարծիքով, դրվագում, որի արդյունքում տոգանային նշանակվեց և Մեսսին դարձավ գոլի հեղինակ, խաղի կանոնները խախտել է հենց արգենտինացին, ոչ թե Ֆաբինյոն:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց կատալոնացիների հաղթանակով՝ 3:0 հաշվով, իսկ Մեսսին դարձավ դուբլի հեղինակ: