Հասարակություն 

Վահան Բադասյանի հետ Արցախում կատարվածը բազում հարցեր է առաջացնում

ԿԱՐԵՎՈՐ

Իմ ընկեր, արցախցի հրամանատար, պատերազմի հերոս Վահան Բադասյանի հետ Արցախում կատարվածը բազում հարցեր է առաջացնում:

Հուսամ` առաջիկա օրերին պատահարը վերապրած հրամանատարն ինքը հրապարակայնորեն կմանրամասնի դեպքը:

Բայց դրանից անկախ` Արցախի իշխանությունները պարտավոր են մանրակրկիտ և բաց հետաքննություն անցկացնել և թափանցիկ ու համակողմանի հաշվետվություն ներկայացնել:

Ելնելով պատահարի որոշ խիստ կասկածելի հանգամանքներից` կարող են լինել կասկածներ, որ ծանր ավտովթարը պատահականություն չէ:

Բադասյանի հետ խոսեցի քիչ առաջ: Վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում: Փոխարենը` ծանր է ուղեկցի վիճակը:

Երկուսն էլ երևանյան հիվանդանոցներից մեկում են:

Հայկ Մարտիրոսյան

Նույն շարքից