Հասարակություն Ֆեյսբուք 

Հույս ունեմ, որ սահմանված ժամկետներում կստանամ պատշաճ պատասխան. Արսեն Բաբայան

analitik.am

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավարը կրկին անդրադարձել է մեզ, այսինքն՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար կազմին, քիչ առաջ պաշտոնական հարցում եմ ուղարկել վերջինիս: Հույս ունեմ, որ սահմանված ժամկետներում կստանամ պատշաճ պատասխան:

Պարոն Գալստյանն այս անգամ էլ հայտնել է, թե ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում թափուր աշխատատեղերի մասին մրցույթների հայտարարությունները նախկինները չէին հրապարակում:

Թեմային ավելի լայն կանդրադառնամ այն ժամանակ, երբ ստանամ հարցմանս պատասխանը:

 

Նույն շարքից