IT Հասարակություն 

«ԱրմԹաբ» պլանշետները կթողարկվեն մայիսին

analitik.am

«Արմթաբ Թեքնոլոջիս» ընկերության նախագահ Վահան Շաքարյանի հավաստմամբ՝ հայկական պլանշետը մեծ հաջողություններ է ունենալու: Այժմ իրականացվում է «ԱրմԹաբ» պլանշետի արտադրությունը, և ինչպես լրագրողների հետ հանդիպմանը ասաց նա, նախնական փուլում պլանշետները հավաքվելու են Հայաստանում: Հաջորդ փուլերում ևս պլանշետների ձևավորումը իրականացվելու է Հայաստանում. «Արտաքին և ներքին տեսքի կառուցվածքի նախագծումը, հավաքումը իրականացվելու է Հայաստանում: Այստեղ է իրականացվելու նաև սեփական օպերացիոն համակարգի և ծրագրային ապահովման մշակումը»:

Նա տեղեկացրեց նաև, որ «ԱրմԹաբը» կլինի մրցունակ. դրսից արդեն իսկ մոտ 1050 պլանշետի պատվեր ունեն: «Մեզ Ազատ տնտեսական գոտում վաճառքի համար տեղ են հատկացրել, ինչը նշանակում է, որ մենք արդեն հաջողություն ունենք: հուսով ենք, որ մայիսի վերջին արդեն վաճառքի կհանենք»,- ասաց «Արմթաբ Թեքնոլոջիս» -ի ղեկավարը:

Նույն շարքից