Հասարակություն 

Դրսից եմ պատվիրել. Սանասարյանն ասաց, թե ինչ արժե իր «3 միլիոնանոց» կոստյումը

Այսօր՝ մայիսի 3-ին, Ազատության հետ զրույցում ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են, պատասխանելով հարցին, թե ի վերջո ինչ արժե իր կոստյումը, նշեց, որ այն գնել է 130-140 հազար դրամով:

ՊՎԾ պետը ասաց, որ լուսանկարում պատկերված կոստյումը եզակի կոստյում է, որը դրսից է պատվիրել. «Նրանց ներկայացրած բրենդի կոստյում ես չունեմ: Ես պատրաստ եմ նվիրել այդ կոստյումը, եթե այն կա»:

Տուն նվեր ստանալու մասին տեղեկությունների վերաբերյալ էլ Սանասարյանը հայտարարեց, որ նման բան չկա ու ինքը շարունակում է վարձով ապրել:

Ավելի վաղ մամուլի ասուլիսի ժամանակ լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչը հայտարարել էր, որ փորձաքննության համաձայն, նշյալ կոստյումն արժե 3 միլիոն դրամ:

Նույն շարքից