Հասարակություն 

Արայիկ Հարությունյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր պարոն Արմեն Մուրադյան/ Armen Muradyanի ուղեկցությամբ այցելեցի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Այցը բավականին ջերմ և կառուցողական ստացվեց: Ծանոթացա կենտրոնում ստեղծված արդի պայմաններին և այնտեղ բուժում ստացող հենաշարժողական խնդիրներ ունեցող զինծառայողների հետ: Զրույցն անմիջական էր և մտերմիկ, իսկ նպատակն ու ցանկությունը միայն մեկը` շուտափույթ ապաքինումը:

Հանդիպումը շարունակեցի նույն բուհի ուսանողների հետ, որոնց թվում քիչ չէին նաև արցախցի երիտասարդները:

Ուսանողների հետ ծավալվեց կոնստրուկտիվ քննարկում, որի առանցքային թեման գյուղական համայնքներում որակյալ և հասանելի բուժծառայություն ունենալն է:

Նշեմ, որ այդ նպատակով անցած տարիներին սկսել էինք մի ծրագիր, ըստ որի՝ Արցախից Երևանում բժշկական համալսարան ընդունվող բոլոր ուսանողները ստանում էին անվճար սովորելու հնարավորություն: Դա առաջին հերթին միտված էր գյուղական համայնքները բժիշկ-մասնագետներով ապահովելուն:
Հաջորդ փուլում մեր խնդիրը պետք է լինի աշխատանքային բարենպաստ պայմանների ապահովումը, որպեսզի ավարտելուց հետո նրանք երկընտրանքի առջև չկանգնեն:

Այսօր ուսանողների հետ նաև այդ հարցերն էինք քննարկում: Ուրախ եմ, որ փոխըմբռնում եղավ, և խնդիրներն արձանագրեցինք՝ ապագայում դրանք լուծելու պատրաստակամությամբ:

Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյան

Նույն շարքից