Այսօր Մամուլի ազատության օրն է:
Ես շնորհավորում եմ իմ բոլոր լրագրող ընկերներին: Միշտ հիշեք` մամուլի զանգվածային միջոցը կարող է շատ ավելի հզոր լինել, քան զանգվածային ոչնչացման զենքը: Իմ լրագրողական կյանքում դա եղել է իմ կրեդոն:
Եղեք ազատ, մտածեք ազատ, գործեք ազատ ու մասսայական ոչնչացման զենքը պատրաստ է:
Եւ հիշեք` այն պահից, երբ ձեր լրագրողական հոդվածներն ու ռեպորտաժները կսկսեն բոլորին դուր գալ, դուք այլևս լրագրող չեք լինի, այլ շոու բիզնեսի աշխատող: