LinguaLeo միջազգային կրթական օնլայն ծառայության հիմնադիր Այնուր Աբդուլնասիրովը սպանել է քրոջը: Ինչպես հայտնում է ՌԵՆ ԹՎ-ն, իրավապահներին դիմել է նրանց մայրը:
Հայտնվում է, որ սպանությունը տեղի է ունեցել մայիսի 2-ին, Բաշկիրիայում: Նախնական տեղեկություններով, շիզոֆրենիայով հիվանդ քույրը եղբոր վրա հարձակվել է այն պահին, երբ վերջինիս ձեռքին դանակ է եղել: Այնուրը քրոջը հարվածել է առնվազն 7 անգամ: Ստացած վնասվածքներից աղջիկը տեղում մահացել է:
LinguaLeo-ի հիմնադիրը ձերբակալված է: Նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել: