Միջազգային Հասարակություն 

«Միսս Ուրուգվայ-2006»-ին մահացած են հայտնաբերել հյուրանոցում

«Միսս Ուրուգվայ-2006» գեղեցկության մրցույթի հաղթող Ֆաթիմա Դավիլան հայտնաբերվել է մահացած Մեքսիկայի հյուրանոցներից մեկում: Այս մասին հայտնում է « Universal» տեղեկատվական պորտալը:

Նախնական տվյալներով, 31-ամյա մոդելի մարմինը ոստիկանության կողմից հայտնաբերվել է «Մեխիկո» հյուրանոցի սանհանգույցում:

Նշվում է, որ հետաքննության ընթացքում տեղի ոստիկանության կողմից արդեն հաստատվել է, որ Ֆաթիման ժամանել է Մեքսիկա ապրիլի 23-ին, հարցազրույցի համար: «Միսս Ուրուգվայը» հաղթանակից հետո աշխատել է որպես մոդել:

Գեղեցկության մրցույթի նախկին հաղթողի մահվան փաստի առթիվ գործ է հարուցվել: Սակայն ոստիկանությունը չի բացառում, որ Ֆաթիման ինքնասպան է եղել:

Նույն շարքից