Գրող Հանս Զայդլերն իր հեղինակած գրքում ներառել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակի բացառիկ լուսանկարներ։ Լուսանկարներում պատկերված են այն զինվորները, որոնք այդ ժամանակ գիտակցել են, որ պարտությունն անխուսափելի է, գրում է «Media Drum World»-ը։
Զայդլերի գիրքը, որը ներառում է բացառիկ կադրեր, կոչվում է «Պատերազմական Պատկերներ. 1944-1945թթ․ Հիտլերի պարտությունն Արևմտյան ճակատում»։ Այն կհրապարակվի մայիսի վերջին: Լուսանկարները պատկերված է պատերազմի վերջին փուլում գերմանացի զինվորների կյանքը:
Լուսանկարներից մեկում երիտասարդ զինվորը բարձրացնում է դրոշը՝ հույս ունենալով, որ զինվորական ինքնաթիռները կտեսնեն նրան։ Մեկ այլ լուսանկարում գերի ընկած նացիստները քայլում են ռմբակոծված փողոցներով և դատարկ քաղաքաներով։
Ավելի վաղ, ապրիլ ամսին թվայնացվել էին Ադոլֆ Հիտլերի ավելի քան 1270 լուսանկար, որոնք լուսանկարվել են նացիստական Գերմանիայի լիդերի անձնական լուսանկարիչ Հենրիխ Հոֆմանի կողմից։


