Ինսթագրամում հայտնվել է 13-ամյա Եվա Հեյմանի անձնական էջը, որը մահացել է Օսվենցումում, հոլոքոստի ժամանակ։ Ինչպես հայտնում է «The New York Times»-ը, էջում տեղ գտած տեղեկությունները տրամադրել է վերջինիս մայրը։ Եվան երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իր օրագրում գրել է այն ամենը, ինչը կատարվել է նրա հետ։
Նշվում է, որ «eva.stories» անունը կրող ինսթագրամյան էջի հովանավորն է իսրայելցի բիզնեսմեն Մաթի Կոխավին, որը ստեղծելու համար ծախսել է մի քանի միլիոն դոլար։ Էջը ստեղծողները նշում են, որ այն նպատակ ունի լինել այնպիսին, ինչպես կլիներ հոլոքոստի ժամանակ։
«Մենք գտանք օրագիրը և ասացինք․ եկեք ենթադրենք, որ թղթից ու գրիչից բացի Եվան ուներ սմարթֆոն, և պատկերենք այն ինչ տեղի է ունեցել նրա հետ։ Այդ պատճառով մենք սմարթֆոնը բերեցինք 1944 թվական»,-նշել է Կոխավին։
Եվայի մասին պատմությունը սկսվում է տեսանյութով, որում աղջիկը տոնում է իր ծծնդյան օրը։ Նա պարում է ընկերուհիների հետ, սիրահարվում է և ստանում է իր կյանքում առաջին զույգ կոշիկը։ Երջանիկ պահերն ավարտվում են, երբ նրա քաղաք են ներխուժում նացիստները։ Եվային տանում են սկզբից գետտո, իսկ հետ մահվան ճամբար։
Հրեա աղջկա ինսթագրամյան էջը մեծ աղմուկ է առաջացրել օգտատերերի շրջանում, և նրա էջի հետևորդների թիվն արդեն հասնում է 200 հազարի։