Հասարակություն գլխավոր 

ԱՄՆ-ում 136 ուղևորով օդանավն ընկել է գետը

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում Boeing 737 օդանավն ընկել է գետը: Այս մասին հայտնում է քաղաքապետ Լեննի Քերրին:

Օդանավում եղել է 136 ուղևոր:

CNN-ը հայտնում է, որ օդանավը գետում հայտնվել է թռիչքուղուց դուրս գալու արդյունքում:

Ջեքսոնվիլի շերիֆն իր հերթին տեղեկացրել է, որ օդանավը չի սուզվել ջրի մեջ:

Միջադեպի արդյունքում տուժածներ չկան:

WJXT-ը հրապարակել է լուսանկարներ, թե ինչպես են ուղևորներին տարհանում օդանավից:

 

Նույն շարքից