Մայիսի 3-ին Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը երկար ընդմիջումից հետո կրկին հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է ավելի քանի 1 ժամ: CNBC-ը, հղում անելով Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսին, հայտնում է, որ երկու երկրների լիդերները խոսել են Վենեսուելայում տիրող իրավիճակի, Հյուսիսային Կորեայի, ինչպես նաև հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի զեկույցի մասին:
Պուտինն ու Թրամփը խոսել են նաև առևտրի և Չինաստանի մասնակցությամբ միջուկային հնարավոր պայմանագրին վերաբերող հարցերի մասին:
Սանդերս, ներկայացնելով Մյուլերի զեկույցի մասին նախագահների զրույցը, նշել է, որ վերջիններս ի սկզբանե իմացել են, որ դավադրության մասին խոսք չկա:
Վերջին անգամ Պուտինն ու Թրամփը խոսել էին 2018 թվականի դեկտեմբերին, Արգենտինայում կայացած քսանյակի գագաթնաժողովի ժամանակ: Զրույցը եղել էր, այսպես ասած, ոտքի վրա:
Պուտինի հետ զրույցից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ վերջինս չի ձգտում միջամտել Վենեսուելայում ծավալվող զարգացումներին, միայն ցանկանում է դրական տեղաշարժ տեսնել: