Հասարակություն 

ԱՄՆ-ում օդանավի՝ գետն ընկնելու արդյունքում տուժածներ կան

Ամերիկյան իշխանությունները քննություն են սկսել Ֆլորիդայում Boeing 737-ի գետն ընկնելու միջադեպով: Այս մասին հայտնում են ԱՄՆ ռազմածովային ուժերից:

Քաղաքի շերիֆը հայտնել է, որ միջադեպի արդյունքում 21 մարդ հոսպիտալացվել է: Հիվանդանոց տեղափոխվածների թվում ծանր վնասվածք ստացածներ կամ երեխաներ չկան:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ օդանավում եղել են նաև զինվորականներ և նրանց ընտանիքները, ինչպես նաև Պենտագոնի համար տարբեր աշխատանքներ կատարողներ:

Միջադեպի պահին օդանավում եղել է 136 ուղևոր և անձնակազմի 7 անդամ:

Ավելի վաղ հայտնվում էր, որ միջադեպի արդյունքում տուժածներ չկան:

 

Նույն շարքից