Տնտեսական փոփոխությունները, որ տեղի են ունենում և դեռ պետք է տեղի ունենան մեզ համար բացարձակ առաջնահերթություն են, բայց ես ուզում եմ ընդգծել, որ այդ փոփոխություների ամենակարևոր նախադրյալն այն փիլիսոփայությունն ու գաղափարախոսությունն է, որը դրված է դրանց հիմքում: Արարատի մարզում ներդրումային բիզնես համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետ Փաշինյաի խոսքերով, վերոնշյալ գաղափարն ու գաղափարախոսությունն անվանվում է «անհատական ջանք», «անհատի վերափոխում». «Շատ կարևոր է հասկանալ, որ սա ուղիղ շարունակությունն է այն քաղաքական փոփոխությունների, որը Հայաստանում տեղի ունեցավ»:
Փաշինյանի նշեց, որ Հայաստանում գոյություն ունեցած համակարգում ՀՀ քաղաքացին ոչինչ չէր կարող անել, իսկ եթե կարողանում էր, անում էր որոշակի թույլտվությամբ, որոշակի թողտվությամբ. «Իսկ այդ համակարգում ովքե՞ր էին, որ կարող էին անել ինչ-որ բան: Նրանք էլիտայի ներկայացուցիչներն էին, համարյա կիսաաստվածներ, ովքեր կարող էին որոշել մարդկային ճակատագրեր, որոշել ամեն ինչ, անել ամեն ինչ, սահմանափակված չէին որևէ բանով: Նրանք, ըստ էության, կիսաաստվածային կարգավիճակ ունեին Հայկաստանում: Իսկ հեղափոխությունից հետո «ի՞նչ կարող է անել ՀՀ քաղաքացին», հարցի պատասխանը փոխվել է: ՀՀ քաղաքացին կարող է անել ամեն ինչ, նա սահմանափակված չէ՝ պայմանով, որ մենք խոսում ենք ստեղծարար, օրինական փոփոխությունների, գործողությունների մասին, երբ մարդիկ օգտվում են սեփական ազատություններից, բայց հարգում են դիմացինի ազատությունը: Այդ փոփոխությունը Հայաստանը դարձրել է աշխարհի առաջատար ժողովրդավար երկրներից մեկը: Այս փիլիսոփայությունը, փոփոխությունն այսօր Հայաստանը պետք է դարձնի առաջատր տնտեսական երկիր»: