IT Հասարակություն 

Nokia-ն իր Android սմարթֆոնը կներկայացնի փետրվարի վերջին

analitik.am

Ֆիննական Nokia ընկերությունը կարող է իր առաջին Android սմարթֆոնը ներկայացնել փետրվարի վերջին Բարսելոնում կայանալիք Mobile World Congress ֆորումի ժամանակ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ենթադրություններն այն մասին, որ Nokia-ն աշխատում է Android օպերացիոն համակարգով սմարթֆոնի վրա, հայտնվել էին դեռևս 2013-ի վերջին: 

Նշվում է, որ ֆիննական ընկերության ինժեներները սարքը մշակել էին դեռևս մինչ բջջային բիզնեսի վաճառքի մասին Nokia–ի ու Microsoft-ի գործարքը:

Նույն շարքից