Մարզում խնդիրները բազմաթիվ են, մենք ձեռնամուխ ենք եղել դրանց լուծմանը: Լրագրողներին հետ զրույցում հայտարարել է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ խնդիրներ ունի Սյունիքի մարզը:
Պողոսյանը նշել է, որ ներդրումների առումով մարզի նկատմամբ հետաքրքրվածությունն աճել է, որի ականատեսը հնարավոր կլինի լինել մայիսի վերջին կազմակերպվելիք բիզնես ֆորումին:
Մարզպետը նշել է, որ ներդրումային ծրագրեր շատ կան, սակայն այդ մասին կխոսվի մայիսի 25-ին կայանալիք միջոցառման ժամանակ: Ներդրումները վերաբերում են գրեթե բոլոր ոլորտներին՝ գյուղատնտեսությունից մինչև տուրիզմ:
Հարցին, թե նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն արդյո՞ք նախկինի նման ակտիվ է, մարզպետ Պողոսյանը նշել է, որ նույնիսկ չգիտի, թե նա որտեղ է՝ մարզում է, թե՝ ոչ: