Քաղաքական 

Պապիկյանն այն մասին, թե ով է փոխարինելու Սասուն Միքայելյանին

Այսօր՝ մայիսի 4-ին, Արարատում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով հայտարարությանը, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակացության վարչության նախագահի պաշտոնի համար իր անունն է քննարկվում, ասաց, որ նման բան չկա, իր անունը չի քննարկվում. «Կարող է քննարկվել յուրաքանչյուր ընտրված վարչության անդամի անուն, իսկ ես ընդամեն ապագա վարչության անդամության թեկնածու եմ»:

Հիշեցնենք, որ մայիսին ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը վայր է դնելու իր լիազորությունները:

«Մեր կուսակցության կանոնադրության համաձայն, եթե վարչության նախագահը վայր է դնում լիազորությունները, նրան փոխարինում է կուսակցության փոխնախագահը, իսկ ՔՊ-ի փոխնախագահը ես եմ: Բայց մենք հայտարարել ենք, որ հունիսի 15-ին համագումար է տեղի ունենալու, որն ընտրելու է վարչություն: Վարչության նախագահն էլ ընտրվելու է նոր ընտրվող վարչությունից»,-ասաց նախարարը:

Հարցին, թե կա արդյո՞ք ներկուսակցական պայքար, Պապիկյանը նշել է, որ յուրաքանչյուր կուսակցությունում էլ պետք է լինի առողջ պայքար. «ՔՊ յուրաքանչյուր անդամ իրավունք ունի դառնալու կուսակցության ղեկավար կազմի անդամ: Եթե տվյալ անձը դարձել է ղեկավար անդամ, ուրեմն ընդունել է կուսակցության ծրագիրն ու գաղափարները»:

Նույն շարքից