Հասարակություն 

Կարևոր հայտարարություն ունեմ լրագրողների համար. Փաշինյանը խոսեց կոկորդիլոս պահելու մասին

Այս պահին Արարատի մարզի Հովտաշատ գյուղում ջայլամի տնտեսություն կա: Արարատում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դա կարևոր հայտարարություն է լրագրողների համար և հավելելով՝ այն մարզում, որտեղ ջայլամ պահում են, կոկորդիլոս կպահեն ու կպահեն:

Այլ հարցերի վարչապետ Փաշինյանը չպատասխանեց՝ հիշեցնելով, որ մայիսի 8-ին մամուլի ասուլիս է տալու ու այդ ժամանակ կպատասխանի բոլոր հարցերին:

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանն Արարատում մասնակում էր «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին ու տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին:

 

Նույն շարքից