Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար, պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում, Արմավիր - Երևան ավտոճանապարհին, Արշալույս գյուղից դեպի Ակնալիճ տանող հատվածում Օպել մակնիշի 35 XU 406 համարանիշի ավտոմեքենան բախվել է Զիլ մակնիշի 351 US 29 համարանիշի (գազի բալոններով բեռնված) ավտոմեքենային:
Դեպքի վայրում են շտապօգնության աշխատակիցները: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
ժամանել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ:
Ավելին՝ shamshyan.com