Բարի օր Հասարակություն 

Տիկին Զոհրաբյան, «դուխ» կունենաք այս հարցին պատասխանել. Մալյանի գրառումն ու Զոհրաբյանի պատասխանը

analitik.am

Գրող, հրապարակախոս Նարեկ Մալյանն իր ՖԲ էջում գրել էր.

«Հիմա շատ հետաքրքիր կլիներ լսել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի տեսակետը սեռականություն կետ օրգ կայքի հիմնադիրների կողմից Խնկո Ապոր գրադարանում 3-6 տարեկան երեխաներին ուղղված սեռական գիտելիքների գրքի շնորհանդեսը:
Տիկին Զոհրաբյան, տեսնենք այդքան «դուխ» կունենաք այս հարցին պատշաճ արձագանքելու: Թե մեր երկրում պաշտպանվում են միայն յուբկով տղամարդկանց իրավունքները:
#Նառա_դու_սուս»

Սրան ի պատասխան Նաիրա Զոհրաբյանը գրում է.

«Փաստորեն, Նարեկ Մալյանը որոշել է կասկածել իմ «դուխին» և սկզբունքայնությանը և ահա թե ինչ գրառում է արել իր էջում, որին հիմա կպատասխանեմ:

Կարծում եմ, այս տարիների ընթացքում ես որևէ մեկին առիթ չեմ տվել կասկածելու հատկապես իմ սկզբունքայնության եւ «դուխի»վրա: Այո, պարոն Մալյան, երեկվանից ես բազմաթիվ ծնողներից և նաև «Կամք» հասարակական կազմակերպությունից ահազանգ եմ ստացել, որ «Բուկինիստ» գրախանությում ձեր նշած գրքի շնորհանդեսն է: Գիրքը ես չեմ տեսել և այն ինձ մոտ կլինի վաղը:
Հասկանում եք, որ առանց գրքի բովանդակությանը ծանոթանալու, այս պահին իմ կողմից որևէ հայտարարություն անելը անլուրջ կլիներ:

Ավելին, ես պատրաստ եմ Մարդու իրավունքների մեր հանձնաժողովի անդամների հետ քննարկել և հանձնաժողով հրավիրել թե՛ գրքի հեղինակներին, թե՛ նրանց օպոնենտներին, ու նաև՝ ծնողներին, եթե, իհարկե, այդ քննարկումը ճակատամարտի չի վերածվի:
Դուք վստահաբար արդեն հասկացել եք, որ ձեր նշած հարցի և ընդհանրապես՝ շատ տարբեր հարցերի վերաբերյալ մեր հանձնաժողովում կարծիքները խիստ տարբեր են:

Ինչ վերաբերվում է ինձ, ապա գոնե դուք լավ գիտեք, որ չկա աշխարհում որևէ պաշտոն կամ մանդատ, հանուն որի ես դառնամ մանկուրտ:
Լսեք էլ՝ չհավատաք:
Եւ որ «դուխիս» վրա չկասկածեք՝ իմ էջում դնում եմ նաեւ ձեր գրառումը»:

Հիշեցնենք, որ երեկ «Իմ մարմինն անձնական է»գրքի շնորհանդեսի ժամանակ «Կամք» ՀԿ անդամները հորդորեցին չպղծել 3-6 տարեկա ն երեխաներին նման գրականությամբ՝ ամոթանք տալով շնորհանդեսի կազմակերպիչներին:

Նույն շարքից