Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

«Իմ Քայլը» կուսակցության անդամները հորդորում են միմյանց լքել կուսակցությունը

analitik.am

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ՖԲ էջում հետևյալ բովանդակությամբ գրառում էր կատարել.

«Ես, իհարկե, կարող էի երեկ արած իմ հայտարարության ներքո գրված մեկնաբանությունների տակ հատ-հատ սա տեղադրել, բայց ՀՀ քաղաքացիներն ինձ այլ բանի համար են վճարում 🙂 Կարդացեք, երեկվա շնորհանդեսի գիրքը, տարածեք և տեղեկատվությամբ հաղթեք ապատեղեկատվությանը: Բարի կիրակի բոլորիս»:

Գրառմսն տակ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը  մեկնաբանություն էր գրել. «Կներես, բայց անհաջող ու գռեհիկ թարգմանություն է, էժան բովանդակությամբ։ Սեռական դաստիարակության թեման էսքան գռեհիկ չեն ներկայացնի։
Սա ոչ մասնագիտական մոտեցում է ցկարոշ էին մասնագետներ աշխատել այս գրքի վրա և կարգին արդյունք լիներ»:

Ի պատասխան Հովսեփյանի մեկնաբանության, «Իմ Քայլը» խմբակցության  Երևանի ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը ցանկություն էր հայտնել, որ նույն կուսակցությունից չլինեն՝ կոչ անելով Հովսեփյանին լքել այն: Ներկայացնում ենք «Իմ Քայլ»-ը կուսակցության անդամների վիճաբանությունն ամբողջությամբ.

 

Նույն շարքից