Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում այրվող Sukhoi Superjet 100 (SSJ-100) օդանավի վայրէջք կատարելու ժամանակ առնվազն 13 ուղևոր է մահացել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ ուղևորների մի մասի ճակատագիրն անհայտ է:
Ավելի վաղ հայտնվում էր 1 զոհի և 4 վիրավոր մասին: