ԱՄՆ-ն Իրանի ափեր է ուղարկելու «Abraham Lincoln» ավիակիրն ու ռմբակոծիչների խումբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
Բոլթոնը նշել է, թե սրանով ԱՄՆ-ը ցանկանում եմ ցույց տալ, որ ցանկացած հարձակում ԱՄՆ-ի կամ Սպիտակ տան դաշնակիցների վրա դաժան պատասխանի է արժանանալու:
Թրամփի խորհրդականը հավելել է, որ ԱՄՆ-ը պատերազմ չի ցանկանում Իրանի հետ, սակայն ցանկացած հարձակում դաժան պատասխանի է արժանանալու:
Ապրիլի 8-ին Իրանն ԱՄՆ-ի բանակի կենտրոնական հրամանատարությունը ճանաչել էր որպես ահաբեկչական կազմակերպություն և ահաբեկիչների հետ էր հավասարեցրել Մերձավոր Արևելքում գտնվող բոլոր ամերիկացի զինծառայողներին: