IT Հասարակություն 

Nokia–ն կթողարկի իր առաջին Android-սմարթֆոնը

analitik.am

Nokia ընկերությունը կզբաղվի մատչելի Android-սմարթֆոնների արտադրությամբ։ Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ընկերության աղբյուրներին, առաջին մոդելն ընկերությունը կներկայացնի Mobile World Congress ցուցահանդեսի ընթացքում, որը մեկնարկում է փետրվարի 24-ին Բրյուսելում։

Այժմ Nokia-ն բջջային հեռախոսների շուկայում աշխարհում 2-րդ արտադրողն է. ըստ IDC-ի տվյալների՝ 2013թ. ընկերությունը վաճառել է 251 մլն հեռախոս։ Առաջատարն է Samsung ընկերությունը, որը վաճառել է մոտ 447 մլն հեռախոս։

Նույն շարքից