Բարի օր Հասարակություն 

Մոսկվայում այրված օդանավի բորդուղեկցորդուհին հայտնել է ուղևորներին փրկելու մանրամասները

analitik.am

Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում այրված Sukhoi Superjet 100 (SSJ-100) օդանավի բորդուղեկցորդուհի Տատյանա Կասատկինան պատմել է ուղևորներին փրկելու մասին:

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով, ավիավթարի զոհերի թիվը հասնում է 41-ի:

Տատյանայի խոսքերով, ուղևորները դեպի օդանավի ելքը վազել են այն պահին, երբ դեռ այն մեծ արագությամբ առաջ սլանալիս է եղել: Մարդիկ զանգահարել են իրենց հարազատներին, բղավել են, որ օդանավն այրվում է:

Օդանավի կանգնելուց անմիջապես հետո սկսվել է ուղևորների տարհանումը. «Ամեն ինչ շատ արագ կատարվեց, վայրկյան կորցնելու իրավունք չկար: Ուղևորներին ուղղակի դուրս էինք նետում: Անում էինք ամեն ինչ ժամանակ չկորցնելու համար»:

Բորդուղեկցորդուհին հաստատել է, որ օդանավում կայծակի հարվածից հետո խնդիրներ են առաջացել կապի հետ: Ապա փոքր պայթյունի ձայն է լսվել և օդանավը լցվել է ծխով: Կասատկինայի խոսքերով, օդանավի ներսում կրակ չի եղել:

Ավելի վաղ օդանավի հրամանատարը հայտարարել էր, որ այն այրվել է վայրէջք կատարելուց հետո, ոչ թե թռիչքի ժամանակ՝ ենթադրելով, որ հրդեհը բռնկվել է վայրէջքի պահին հարվածի արդյունքում:

 

Նույն շարքից