Հասարակություն 

Հրապարակվել են Մոսկվայում այրված օդանավի ուղևորներին փրկած բորդուղեկցորդների լուսանկարները

Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում մայիսի 5-ին այրված օդանավի երեք բորդուղեկցորդների լուսանկարները, որոնք, իրենց կյանքը վտանգելով, փորձել են փրկել ուղևորներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված ցանկի համաձայն, ավիավթարի արդյունքում զոհերի թիվը հասնում է 40-ի: Մինչ այդ հայտնվում էր 41 զոհի մասին:

Լուսանկարում բորդուղեկցորդուհիներ Քսենյա Ֆոգելն ու Տատյանա Կասատկինան են, ինչպես նաև բորդուղեկցորդ Մաքսիմ Մաիսեևը, ով ուղևորներին փրկել է իր կյանքի գնով:

 

Նույն շարքից