Հասարակություն 

Մեր բնակչությանը չպետք է կրթեն մեր երեխաներին իրենց «ճաշակով» դաստիարակել ցանկացող անհայտ «թարգմանիչները»

Հայաստանի համար ամենավտանգավոր իրավիճակը կարող է ստեղծվել այն ժամանակ, երբ կունենանք հոգեպես ԱՄՆ-ում և Եվրոպայում բնակվող, իսկ ֆիզիկապես Մերձավոր Արևելքում գտնվող բնակչություն, որի ամենամեծ խնդիրը լինելու է ոչ միայն ինքնության աններդաշնակությունը, այլ որ ամենակարևորն է՝ այս վտանգավոր տարածաշրջանում իրականության զգացումի կորուստը։

Այս առումով մեր բնակչության լայն իմաստով դաստիարակության և կրթության խնդիրը պետք է դառնա բացառապես մեր պետության մենաշնորհը, այլ ոչ թե հիմնական զբաղմունքից ազատ ժամանակ, մեր երեխաներին իրենց «ճաշակով» դաստիարակել ցանկացող անհայտ «թարգմանիչներինը»։

Իրանագետ Վարդան Ոսկանյան

Նույն շարքից