Բարի օր Հասարակություն 

Մենք ունենք գործընկերային հարաբերություններ. Զառա Բաթոյանը՝ երեխաների սեռական դաստիարակության մասին գիրքը հրապարակած ՀԿ-ի մասին

analitik.am

Իմ հայտարարությամբ ես դատապարտել եմ ՀԿ-ի կողմից կազմակերպված միջոցառումը խափանելու փորձը և խափանման գործընթացը, կարևորել եմ այն ՀԿ-ների համար անհրաժեշտ միջավայրի ստեղծումը, որոնք աշխատում ենմ մարդու իրավունքների ոլորտում, որպեսզի կարողանան բարենպաստ պայմաններում աշխատել: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ խոսելով երեխաների սեռական դաստիարակության վերաբերյալ գրքի և այդ թեմայով իր հայտարարության մասին:

Նախարարը նշել է, որ այդ ՀԿ-ները շատ հաճախ իրականացնում են նաև պետության գործառույթը.  «Այսօր սեռական բռնության ենթարկված անձանց համար ծառայություններ պետությունը որևէ կերպ չի ֆինանսավորում, չկա ծրագիր, որով պետությունը պաշտպանում է սեռական բռնության ենթարկված երեխաներին կամ անձանց: Արդյո՞ք դա ճիշտ եք համարում: Ինձ ոչինչ չի մնում անելու, քան կարևորել այս կազմակերպության աշխատանքը և շնորհակալություն հայտնել այն կազմակերպություններին, որոնք իրականացրել են և շարունակում են իրականացնել պետության գործառույթները: Բոլորս գիտենք, որ մեր ռեսուրսներն անսահմանափակ չեն, և մենք որևէ կերպ աջակցություն չենք ցուցաբերում ոչ ընտանեկան բռնության, ոչ սեռական բռնության ենթարկված անձանց: Ինչ վերաբերում է գրքին, ապա դրա հրապարակումը նպատակ ուներ ցույց տալու, որ այն տեղեկատվությունը, որը շահարկվում էր, չի համապատասխանում իրականության: Այլասերվածության որևէ նշույլ այդ գրքում չկա: Մարդիկ կուզեն կկարդան, կուզեն՝ ոչ: Յուրաքանչյուր ծնող ինքն է որոշում ինչպես պաշտպանել և դաստիարակել իր երեխային: Դա դասագիրք չէ, պարտադիր օգտագործման գրքույկ չէ: Դրա համար բնականաբար զերծ եմ մնում գնահատական տալուց»:

Ինչ վերաբերում է նշայլ ՀԿ-ի հետը ծրագրեր իրականացնելուն, Բաթոյանը նշել է՝ երբ նախարարությանը դիմում են սեռական բռնության ենթարկված անձինք, իրենք վերջիններս ուղղորդում են այդ ՀԿ-ները. «Նրանք աջակցում են այդ մարդկանց: Այս մասին զուտ գործընկերային հարաբերություններ են»:

Նախարարը չցանկացավ գնահատական տալ գրքի լեզվին՝ հայտարարելով, որ ճաշակները տարբեր են լինում:

 

Նույն շարքից