Հասարակություն 

Մոսկվայում այրված օդանավի ուղևորների մի մասը մահացել են մի խումբ ուղևորների դաժանության արդյունքում

Ականատեսները պատմում են, որ Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում այրված օդանավի ետնամասի ուղևորները փաստացի արգելափակված են եղել, քանի որ դիմացի մասում գտնվողները փորձել են օդանավը լքելուց առաջ վերցնել իրենց պայուսակները: Համացանցում լուսանկարներ են հրապարակվել, թե ինչպես են որոշ ուղևորներ օդանավից դուրս գալիս պայուսակներով, ճամպրուկներով, իսկ այդ ընթացքում օդանավն այրվում է:

Փորձագետները կարծում են, որ ճամպրուկները փրկելու մարդկանց ցանկությունը հնարավոր է՝ դարձել է նման մեծ թվով ուղևորների զոհվելու պատճառը:

Ավիավթարի արդյունքում զոհվել է 41 մարդ:

 

Նույն շարքից