Նորիլսկում ուղևորատար Boeing-ը վայրէջքի պահին դուրս է եկել թռիչքուղուց: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով օդանավակայնին:
Օդանավում միջադեպի պահին եղել է ավելի քան 100 մարդ: Նախնական տվյալներով, տուժածներ կամ զոհեր չկան:
Ավելի վաղ հայտնվել էր, որ Նորիլսկում վատ եղանակային պայմանների պատճառով 15 չվերթ է հետաձգվել: