Հասարակություն գլխավոր 

Ինչո՞ւ Մոսկվայում կործանվեց Superjet 100 օդանավը. Քննվում է երեք վարկած

Քննությունը երեք հիմնական վարկած է քննում Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում Superjet 100 օդանավի կործանման մասով: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՔԿ-ին:

Խոսքը մասնավորապես վերաբերում է վատ եղանակային պայմաններին, օդանավում տեխնիկական խնդիրներին և օդաչուների, կարգավարների, ինչպես նաև այն այն մարդկանց մասնագիտական որակներին, ովքեր պատասխանատու են օդանավի տեխզննման համար:

Նշենք, որ 41 զոհերից 22-ի ինքնությունն արդեն հայտնի է, իսկ մյուսների ինքնությունը պարզելու համար հատուկ փորձաքննություն է տեղի ունենալու:

Նույն շարքից