Երեկ՝ մայիսի 5-ին, Մոսկվայում ավիավթարի արդյունքում 41 մարդ է մահացել: Օդանավը վայրէջք կատարելուց հետո բռնկվել է, ինչի արդյունքում ուղևորների մեծ մասը մահացել են:
Հայաստանից ռուսական կողմին ցավակցական հեռագիր դեռ հղել է միայն նախագահ Արմեն Սարգսյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանական վերնախավի մյուս ներկայացուցիչներին, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, նրանք դեռ լռում են: Համապատասխան հրապարակումներ չկան ոչ պաշտոնյաների ֆեյսբուքյան էջերում, ոչ էլ պաշտոնական կայքէջերում: