Հասարակություն 

Քրեական արդարադատության հոգեբանը՝ մարմնի՝ անձնական լինելու գրքի մասին

Չէի ուզում կարևորել ու հատուկ անդրադառնալ հերթական այս ձեռնարկին, բայց հարցը վերաբերվեց իմ "նեղ" ու "լայն" իմաստով մասնագիտություններին.

Մարմնի՝ անձնական լինելու գրքի մասին.

֊ մինչև 7 տարեկան լրանալը (նաև 7 տարեկանի ճգնաժամը), երեխան, որպես կանոն, պիտի հարցնի, իսկ մենք պիտի պատասխանենք, թե որտեղից է նա "առաջացել"։ Էստեղ դրսևորվում է թե՜ սեռականությունը, թե՜ զգացմունքի գեղեցկությունը և թե՜ սեռադերային վարքի (աղջիկ֊տղա) մոդելները։ Եթե սա ծնողը չի կարողանում անել, անհրաժեշտ է դիմել մասնագետի (երեխայի կամ տարիքայի հոգեբան), և նա կուղղորդի։
֊ 3 տարեկանի ճգնաժամը ենթադրում է "ԵՍ"֊ի ձևավորումը, այդ թվում՝ մարմնի, սեռի, որոշակի դերերի յուրացումն ու ինքնընկալումը, և սա կարող եք գտնել տարիքային հոգեբանության ցանկացած դասագրքում (սրանցից որևէ մեկը Սորոսը չի ֆինանսավորել։))։
֊ Գիրքը (այն սքանավորված հատվածները, որոնք հասանելի են օգտատերերի էջերում), այո, շատ ուղիղ ու հաճախ ոչ այնքան գրագետ թարգմանություն է, բայց հենց գրքի առաջին էջում գրված է՝ "ծնողի և երեխաների համար"։ Այսինքն, փորձ է կատարվել առավել անմիջական դարձնել "գիրք" երևույթի հնարավոր ծանրությունը։
֊ Երջանիկ են մարդիկ, ովքեր կարծում են, թե մեր երկրում երեխաներին սեռական ու այլ բռնության վտանգ չի սպառնում կամ սակավ են դեպքեր/փաստերը։ Երանի ձեզ, բայց մի՜ խաթարեք ծնողների ու երեխաների ինքնակրթվելու/իրազեկվելու իրավունքը (բոլոր ծնողները ձեր պես ամեմագետներ չեն)։ Դա հաճախ կարող է "դժվար" պահին փրկություն լինել։
֊ Մասնագետները կամ մարդիկ, ովքեր որևէ կերպ առնչվել են երեխաների գործերով քրեական արդարադտությանը, կփաստեն, թե որքան պաշտպանված կլիներ, օրինակ, 4֊7 տարեկան երեխան ու որքան արդյունավետ կլիներ քննությունը, եթե նա հնարավորինս ընդգրկուն ընկալեր "հոպարի գրկախառնությունը"։
֊ Հոգեսեռային դաստիարակության դասընթացները խիստ կարևոր են, ու պիտի ներդրվեն, առնվազն, դպրոցներում՝ երեխաներին սովորեցնելով միջսեռային վարքի մոդելներ, հաղորդակցման հմտություններ, խաղ, ուսուցում և այլն։
֊ Սա լավագույն լուծումներից է նաև երեխաների կողմից ու նրանց նկատմամբ բռնության ու հանցավորության կանխարգելման գործում։
֊ Վերջապես, որևէ գիրք երեխային վնաս չի, եթե ծնողն իր հետ է՝ միասին, ու եթե գիրքը բացատրողը պրոֆեսիոնալ է։ Եթե լինում են երեխայի հետ շփման, խաղ կազմակերպելու կամ այլ խնդիրներ, ամոթ չէ դիմել մասնագետի։

Հ.Գ.
Արդեն երկու համանման օրինակ. էս գրքի ու ԱԺ ամբիոնից ԼԳԲՏ֊ի դեմ խոսողներն ավելի կարևորեցին ու ուժգնացրին այս երկուսի ազդեցությունը, քան նրանք կարող էին երբևէ ակնկալել ...

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյան

Նույն շարքից