Իրավական գլխավոր 

Հայաստանում անչափահասների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքերը նվազել են

Հայաստանում անչափահասների նկատմամաբ բռնության դեպքերը այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, նվազել են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը:

Եթե անցած տարի անչափահասների նկատմամբ բռնության 49 դեպք է գրանցվել, այս տարի այն կազմում է 33:

Ֆիզիկական բռնության դեպքերը նախորդ տարի եղել են 22-ը, այս տարի՝ 10, սեռական ազատության և սեռական անձեռնամխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը նախորդ տարի եղել են 19-ը, այս տարի՝ 14-ը:

Ընտանիքում անչափահասների նկատմամբ բռնության դեպքեր եղել է ծեծը՝ որպես հանցատեսակ: Եթե նախորդ տարի եղել է 2 նման դեպք, այս տարվա առաջին երեք ամիսներին գրանցվել է նման մեկ դեպք:

Նույն շարքից