Հասարակություն Բարի օր 

Լիլիթ Մակունցը՝ Արսեն Ջուլֆալակյանի հետ կապված պատմության մասին

ԱԺ Իմ քայլ խմբակցության ղեկավա Լիլիթ Մակունցն այսօր խոսել է պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հետ: Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում:

Ավելի վաղ մի քաղաքացի Արսեն և Լևոն Ջուլֆալակյաններին մեղադրել էր իրեն ծեծի ենթարկելու մեջ: Դրանից հետո պատգամավորը հերքել էր նշյալ հրապարակումը՝ հայտարարելով, որ ուղղակի զրույց է եղել:

Մակունցը նշել է, որ իր հետ զրույցում Արսենը նույնն է ասել, որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասպանում. «Նա ասաց, որ հոր հետ շտապել են ոստիկանություն պարզաբանում ստանալու և պարզաբանում տալու համար, թե ինչ խոսակցություն է եղել: Ես հաստատում եմ, որ ծեծկռտուք, բռնի գործողություններ չեն եղել»:

Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է վնասվածք ստացել քաղաքացին, Մակունցը նշել է, որ քաղաքացին որևէ վնասվածք չի ստացել, հիվանդանոց տեղափոխվել է բարձր ճնշում ունենալու համար՝ ինչպես մամուլն է գրում:

 

Նույն շարքից