Հասարակություն 

Մոսկվայում այրված օդանավի փրկված ուղևորուհին մանրամասներ է պատմել ողբերգական վթարից

Մոսկվայում այրված Sukhoi Superjet  օդանավի ուղևորուհի Մարինա Սիտնիկովան պատմել է այն մասին, թե ինչ է տեղի ունեցել օդանավում հրդեհի ժամանակ:

Սիտնիկովայի խոսքերով, ուժեղ կայծակից հետո պարզ է դարձել, որ ինչ-որ բան այն չէ: Դրանից հետո օդանավը ևս 20-30 րոպե շարունակել է մնալ օդում: Անձնակազմը հայտնել է, որ օդանավը վերադառնում է Շերեմետևո, որտեղից օդ էր բարձրացել: Այլ բան չի հայտնվել, սրահում խառնաշփոթ չի եղել:

Ապա, ուղևորուհու խոսքերով, ուժեղ հարվածի ձայն է լսվել, որին հաջորդել է ևս երկու հարված՝ ավելի թույլ, ապա սրահը լցվել է ծխով:

Սիտնիկովան նշել է, որ ուղևորների մի մասը շատ դանդաղ են շարժվել՝ ինչ-որ բանից բողոքելով, իսկ իրեն փրկել է բորդուղեկցորդներից մեկը, ով հրամայական տոնով կարգադրել է արագ լքել օդանավը: Ապա նա լսել է ինչ-որ մեկի ձայնը, ով կարգադրել է վազել:

Կնոջ խոսքերով, իրենց որևէ մեկը չի դիմավորել, մոտ 2 ժամ մնացել են թռիչքուղու վրա:

Փրկվել կարողացել են միայն մինչև 10-12-րդ շարքում նստողները, մյուսները՝ մահացել են:

 

Նույն շարքից