Հասարակություն 

Պորոշենկոյին հարցաքննության են կանչել

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին հարցաքննության է կանչել մայիսի 7-ին: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ուկրաինական լրատվամիջոցնրին:

Նախագահին հարցաքննելու են 2014 թվականին Մայդանում մարդկանց զոհվելու գործի շրջանակներում:

Դատախազությունից արդեն հաստատել են Պորոշենկոյին հարցաքննության կանչելու փաստը:

Վերոնշյալ գործով Պորոշենկոյի նախորդ հարցաքննությունը տեղի է ունեցել 2016 թվականի նոյեմբերին: Այն տևել է 6 ժամ:

 

Նույն շարքից