IT Հասարակություն 

Facebook-ը չի ավելացնելու գովազդի ծավալը լրատվական ժապավենում

analitik.am

Facebook սոցցանցը 2014 թվականին չի մեծացնի լրատվական ժապավենում գովազդային հայտարարությունների քանակը: Այս մասին հայտնում է TechCrunch տեխնոբլոգը՝ հղում անելով սոցցանցի ֆինանսական հարցերով տնօրեն Դևիդ Էբերսմանին:

Goldman Sachs Technology and Internet Conference տեխնոլոգիական համաժողովի ժամանակ ելույթ ունենալիս Էբերսմանը հայտարարել է, որ գովազդը, հատկապես՝ բջջային, 2013-ին սոցցանցի հաճախորդներին լավ եկամուտ է բերել, սակայն իրենք չեն պատրաստվում ավելացնել գովազդը: 

Թոփ մենեջերի խոսքով՝ այն, որ Facebook-ում գովազդը դառնում է եկամտի հուսալի աղբյուր, դեռ չի նշանակում, որ պետք է մշտապես ավելացնել դրա ծավալը: Նրա կարծիքով՝ եթե նույնիսկ ընկերությունում ցանկանան դա անել, ապա օգտատերերի ներգրավվածության վրա դա ոչ մի կերպ չի ազդի:

Հունվարի վերջին Facebook-ը հրապարակել է հերթական եռամսյակային հաշվետվությունը, որը ցույց է տալիս, որ գովազդային եկամտի ավելի քան 50 տոկոսը սոցցանցին բերում են բջջային հավելվածները:

2013-ի չորրորդ եռամսյակում բջջային գովազդից սոցցանցն աշխատել է ավելի քան 1.3 մլրդ դոլար: Գովազդից ստացված ընդհանուր եկամուտն այդ ժամանակահատվածում կազմել է 2.59 մլրդ դոլար:

 
 
 

Նույն շարքից