Արքայազն Հարին խոսել է որդու ծնվելուց հետո իր զգացողությունների մասին, գրում է CNN-ը:
Հարին լրագրողների հետ խոսել է որդու ծննդյան լուրը ստանալուց անմիջապես հետ՝ հայտարարելով, որ երեխան առողջ է ծնվել:
«Մայրիկն ու երեխան իրենց լավ են զգում: Ես զարմացած եմ, չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես են կանայք կարողանում դա անել: Մենք երջանիկ ենք, շնորհակալ ենք աջակցության և սիրո համար»,-ասել է արքայազնը՝ հավելելով, որ ծննդաբերությունը հաջող է անցել, դրա համար ցանկացել է կիսվել լրագրողների հետ: