Արմավիրի մարզում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Նոր Արմավիրի գյուղի բնակիչ 51-ամյա Վահրամ Մելքոնյանը Mercedes մակնիշի ավտոմեքենայով՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհը սահմնազատված վայրում կայանված ՃՈ Toyota Corolla մակնիշի ավտոմեքենային: Վթարը տեղի է ունեցել մայիսի 5-ին ժամը 05:40-ին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տուժածներ չկան: Վթարի վայրում ժամեր առաջ տեղի էր ունեցել ողբերգական ավտովթար-հրդեհ-պայթյուն, ՃՈ աշխատակիցները ուժեղացված ծառայություն էին կատարում, որպեսզի քննիչներն ու փորձագետները կարողանան ազատ աշխատել։
Ճանապարհային ոստիկանության կողմից դեպքի առիթով նյութեր են նախապատրաստվում։
